Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԲՀԿ-ում լուսաբացները խաղաղ չեն

ԲՀԿ-ում լուսաբացները խաղաղ չեն
11.12.2012 | 00:41

ԲՀԿ-ում լուրջ վեճ կա ոչ միայն Գագիկ Ծառուկյանի առաջադրվել-չառաջադրվելու շուրջ: Արմատական-օսկանյանական թևն ամեն ինչ անում է, որպեսզի չեզոքացնի ոչ միայն Սերժ-Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման հետևանքները, այլև ծառուկյանական թևին ակնհայտորեն մեղադրում է բրյուսելյան հաղորդագրության մեջ նման անթույլատրելի «կիքսեր» թույլ տալու համար, որն էլ արժանացել էր ոչ միայն եվրապաշտոնյաների անպատմելի զարմանքին, այլև հայաստանյան կողմի զայրույթին, ինչն էլ ստիպել է սրբագրումներ կատարել նույն այդ հաղորդագրության տեքստում` ֆիասկոյի տանելով ոչ միայն ԲՀԿ-ի բրյուսելյան մանրակրկիտ նախապատրաստված այցը, այլև ողջ կուսակցությունն ինքնին` նույնական սրբագրումներ մտցնելով նաև կուսակցության հետագա մարտավարության մեջ, ինչի արտահայտությունը գործող նախագահ-Ծառուկյան հանդիպումն ու դրա «հետևանքներն» էին:
Վարդան Օսկանյանն ու Վահե Հովհաննիսյանը երեկ ողջ օրը հույսները չէին կորցնում, որ երեկոյան ժամը չորսին «կանյաչնիում» նախատեսված քաղխորհրդի հետ հանդիպմանը, բոլոր դեպքերում, Ծառուկյանը կհայտարարի, որ առաջադրելու է իր թեկնածությունը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ